Ֆինանսական դոնորը Մեծ Բրիտանիայի վարչապետի կնոջը թանկարժեք հագուստ է գնել. հետաքննությունն է սկսվել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին քրեական հետաքննությունն է սպառնում, քանի որ պաշտոնիայի կինը՝ Վիկտորիան, չի հայտարարագրել ֆինանսական դոնորի կողմից իր համար գնված թանկարժեք հագուստը։
Այս մասին հայտնում է Times թերթը։
Հրատարակությունը նշում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը խախտել է խորհրդարանական կանոնները՝ չհայտարարելով այն մասին, որ մուլտիմիլիոնատեր գործարարն ու իր կուսակցության դոնորը կնոջ համար թանկարժեք հագուստ է գնել։
Խոսքը՝ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Վահիդ Ալլիի մասին է։ Նշվում է, որ նա հոգացել է վարչապետի կնոջ ծախսերը, այդ թվում՝ անձնական գնումների խորհրդատուի և հագուստի համար, ինչպես Սթարմերի իշխանության գալուց առաջ, այնպես էլ դրանից հետո։
Վահիդ Ալլիի կարողությունը գնահատվում է ավելի քան 260 մլն դոլար։ Ալլին Լեյբորիստական կուսակցության և անձամբ Սթարմերի ամենամեծ դոնորն է: Ավելի վաղ, մեծահարուստը Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետին է նվիրել հագուստ և ակնոց (գրեթե 25 հազար դոլար), նաեւ վճարել է ընտրությունների ժամանակ բնակարանների և գրասենյակային ծախսերի համար։
Վարչապետի գրասենյակը հրաժարվել է նշել նվերների ընդհանուր արժեքը կամ այն ժամանակահատվածը, որի ընթացքում Վիկտորյա Սթարմերը ստացել է դրանք: