Արհեստական բանականության արձագանքը Երեւանի երեկվա հեղեղումներին. Հետք
ChatGPT-ն ստեղծած OpenAI տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Strawberry շարքի առաջին՝ o1 մոդելը, որը նախքան պատասխանելը ավելի շատ ժամանակ է ծախսում հարցերի մասին մտածելիս:
Ընկերությունը նշում է, որ շարքի մոդելներն ի վիճակի են լուծել ավելի բարդ խնդիրներ գիտության, ծրագրավորման և մաթեմատիկայի ոլորտներում, քան նախորդ տարբերակները:
«Հետքը» արհեստական բանականությանը պատմել է, թե սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրևից հետո ինչ իրավիճակ է ստեղծվել մայրաքաղաք Երևանում՝ խնդրելով ելքեր առաջարկել։ 9 վայրկյան մտորելուց հետո, առաջարկել է.
1. Արդիականացնել քաղաքի ջրահեռացման համակարգը, որպեսզի անձրևաջրերը արագ և արդյունավետ հեռացվեն փողոցներից։
2. Ավելացնել կանաչապատ տարածքները և օգտագործել թափանցելի ծածկեր, որոնք ներծծում են անձրևաջրերը և նվազեցնում մակերեսային հոսքը:
3. Կառուցել անձրևաջրերի հավաքման ավազաններ, պոմպային կայաններ և այլ կառույցներ, որոնք օգնում են վերահսկել ջրի մակարդակը։
4. Օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես օրինակ՝ ջրի մակարդակի մոնիտորինգի սենսորներ և վաղ նախազգուշացման համակարգեր:
Նմանատիպ հոդվածներ
Իրավապահները արգելափակել են բլոգեր Լապշինի մուտքը ՀՀ տարածք
«Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության հետախուզման հիման վրա հենց նոր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները ար...
Ֆինանսական դոնորը Մեծ Բրիտանիայի վարչապետի կնոջը թանկարժեք հագուստ է գնել. հետաքննությունն է սկսվել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին քրեական հետաքննությունն է սպառնում, քանի որ պաշտոնիայի կինը՝ Վիկտորիան, չի հայտարա...
Իրանը ուղեծիր է դուրս բերել Chamran-1 հետազոտական արբանյակը
Այսօր Իրանը Qaem-100 հրթիռի վրա ուղեծիր է ուղարկել իր «Chamran-1» հետազոտական արբանյակը՝ նշելով երկրի տիեզերական ծրագր...
«Ես հպարտ եմ Ալեքսեյի համախոհներով». Նավալնիի մայրը՝ գործարար Նեվզլինին վերաբերող հետաքննության մասին
Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մայրը ՝ Լյուդմիլա Նավալնայան, մեկնաբանել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» հետաքն...