«Ես հպարտ եմ Ալեքսեյի համախոհներով». Նավալնիի մայրը՝ գործարար Նեվզլինին վերաբերող հետաքննության մասին
Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մայրը ՝ Լյուդմիլա Նավալնայան, մեկնաբանել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» հետաքննությունը, որում ասվում է, որ ՅՈՒԿՕՍ-ի նախկին թոփ-մենեջեր, գործարար Լեոնիդ Նեվզլինը քաղաքական գործիչ Լեոնիդ Վոլկովի դեմ մահափորձ է պատվիրել, ինչպես նաև մասնակից է եղել Ժնևում նույն կազմակերպության տնօրեն Իվան Ժդանովի և Արգենտինայում տնտեսագետ Մաքսիմ Միրոնովի կնոջ ՝ Ալեքսանդրա Պետրաչկովայի վրա հարձակումների կազմակերպմանը:
Նավալնայան Facebook-ում գրել է, որ հպարտանում է իր զոհված որդու համախոհներով։ Նա նաև բոլոր նրանց, ովքեր նման հարձակումները եւ հետաքննությունը համարում են ընդամենը աղմկահարույց պատմություն, մաղթել է երբեք չհայտնվել այնպիսի իրավիճակներում, ինչպես Վոլկովը, Ժդանովը և Պետրաչկովան:
Հավելենք, որ Լյուդմիլա Նավալնայայի մեկնաբանությունը, հավանաբար, պատասխան է լրագրող Եվգենիա Ալբացին, որը «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» վերջերս արված հետաքննության արդյունքը բնութագրել էր որպես փոխադարձ վիրավորանքներով աղմկահարույց պատմություն: