Դա էապես փոխում է հակամարտության բուն էությունը․ Պուտին
Ուկրաինական զորքերը չեն կարողանա հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը՝ առանց արևմտյան գործընկերների օգնության։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինական բանակն ի վիճակի չէ հարվածներ հասցնել արևմտյան արտադրության մեծ հեռահարության ժամանակակից բարձր ճշգրտության համակարգերով», — ասել է պետության ղեկավարը:
Պուտինը հավելել է, որ դեպի Ռուսաստան հարվածների համար անհրաժեշտ են արբանյակներից հետախուզական տվյալներ: Սակայն, ըստ նախագահի, Ուկրաինան նման տեղեկատվության հասանելիություն չունի։ Այդ կապակցությամբ Ուկրաինայի կառավարությունը կարող է օգնության համար դիմել ՆԱՏՕ-ի երկրներին, ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությանը Արևմուտքի երկրների ուղղակի մասնակցությունը փոխում է դրա էությունը, Ռուսաստանը ստիպված կլինի որոշումներ կայացնել՝ ելնելով այդ կերպ ստեղծված սպառնալիքներից:
«Արևմուտքի երկրների ուղղակի մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը, դա արդեն էապես փոխում է հակամարտության բուն էությունը, բուն բնույթը։ Դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի երկրները, ԱՄՆ -ը, եվրոպական երկրները կռվում են Ռուսաստանի դեմ», - նշել Է նախագահը։
«Իսկ եթե դա այդպես է, ապա նկատի ունենալով այդ հակամարտության բուն էության փոփոխությունը, մենք համապատասխան որոշումներ կկայացնենք՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք մեզ համար կստեղծվեն», - ասել Է Պուտինը:
Նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն այժմ ոչ միայն քննարկում են Կիևի կողմից Արևմտյան հեռահար սպառազինությունների հնարավոր օգտագործումը, այլ, ըստ էության, որոշում են կայացնում՝ ուղղակիորեն ներգրավվել ուկրաինական հակամարտության մեջ, թե ոչ:
«Այդ հրթիռային համակարգերում թռիչքային առաջադրանքներ կարող են կատարել միայն ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողները։ Ուկրաինացի զինծառայողները դա անել չեն կարող։ Ուստի խոսքն այն մասին չէ, որ թույլատրվի Ուկրաինական ռեժիմին այդ զենքով հարվածել Ռուսաստանին կամ չթույլատրվի։ Խոսքը գնում է որոշում կայացնելու մասին՝ ՆԱՏՕ-ի երկրներն ուղղակիորեն մասնակցում են ռազմական հակամարտությանը, թե ոչ։ Եթե այդ որոշումն ընդունվի, դա կնշանակի ոչ այլ ինչ, քան ՆԱՏՕ -ի երկրների՝ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ուղղակի մասնակցություն Ուկրաինայի պատերազմին», - նշել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Առուշանյանի պաշտոնի համար մարտերը սկսված են. ո՞վ է հավակնում նրա աթոռին
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգևորել է ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանին։ Այս մ...
ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հա...
Հայաստանը մտադիր է Հնդկաստանից նոր զինատեսակներ ձեռք բերել
Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից հավելյալ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ ձեռք բերելու հարցո...