Բրիտանիայում անդրադարձել են Պուտինի հայտարարությանը
Բրիտանական «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Դևիդ Քերթենը X սոցիալական ցանցում հանդես է եկել հակամարտության դադարեցման օգտին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինական հակամարտությունում Հյուսիսատլանտյան դաշինքի ներգրավման մասին հայտարարությունից հետո:
«Նախագահ Պուտինը նախազգուշացնում Է ՆԱՏՕ-ի երկրներին՝ թույլ չտալ Ուկրաինային հեռահար զենքով գնդակոծել Ռուսաստանը, քանի որ դա կդիտվի որպես ագրեսիայի ուղղակի գործողություն։ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ձգտեն ուկրաինական հակամարտության դեէսկալացիային և Ռուսաստանի հետ թշնամական հարաբերությունների դադարեցմանը», - գրել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարը հայտնել էր, որ դաշինքի երկրներն այժմ ոչ միայն քննարկում են Կիևի կողմից Արևմտյան հեռահար հրթիռների կիրառման հնարավորությունը, այլ, ըստ էության, որոշում են կայացնում՝ ուղղակիորեն ներգրավվել ուկրաինական հակամարտության մեջ, թե ոչ: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի պետությունների անմիջական մասնակցությունը ռազմական գործողություններին փոխում է դրանց էությունը, Ռուսաստանը ստիպված կլինի որոշումներ կայացնել՝ ելնելով այդ կերպ ստեղծվող սպառնալիքներից:
Նմանատիպ հոդվածներ
Առուշանյանի պաշտոնի համար մարտերը սկսված են. ո՞վ է հավակնում նրա աթոռին
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգևորել է ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանին։ Այս մ...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հա...
Հայաստանը մտադիր է Հնդկաստանից նոր զինատեսակներ ձեռք բերել
Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից հավելյալ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ ձեռք բերելու հարցո...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...