
Ամենաբարձր բալի բռնկում՝ Արեգակի վրա

Արեգակի վրա գրանցվել է վերջին գրեթե մեկ ամսվա ընթացքում ամենաբարձր` X բալի առաջին բռնկումը: Այս մասին հաղորդում է ՌԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքը:
«Վերջին գրեթե մեկ ամսվա ընթացքում Արեգակի վրա առաջին անգամ գրանցվել է X բալից բարձր բռնկում: Բռնկման առավելագույն աստիճանը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 12.43-ին: Աստղի վրա վերջին անգամ նման կարգի իրադարձություններ տեղի են ունեցել դեռ օգոստոսի 18-ին։ Նախնական բռնկման միավորը սահմանվում է որպես X1.3», – ասել է Բոգաչովը:
Նշվում է, որ իրադարձությունը ռեկորդային չէ և մի քանի անգամ զիջում է ընթացիկ ցիկլի ամենախոշոր բռնկումներին, սակայն համապատասխանում է արեգակնային ակտիվության աճի ընդհանուր միտումին, որը նկատվում է վերջին օրերին:
Արեգակնային սկավառակի վրա բռնկման գտնվելու վայրը գրեթե ամբողջությամբ բացառում է պայթյունից պլազմայի կամ մասնիկների երկիր մուտք գործելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, գեոմագնիսական ակտիվությունն այսօր կգտնվի զգալիորեն շեղված մակարդակի վրա՝ կապված ավելի վաղ պայթյուններից պլազմայի ամպերի երկիր գալու հետ։
Արդեն գրանցվում է մոլորակային մասշտաբի թույլ փոթորիկ, բայց շեղումների գագաթնակետը սպասվում է երեկոյան, երբ Երկիր կհասնեն հիմնական նյութական զանգվածները: Փոթորկի առավելագույն մակարդակն այսօր սպասվում է 2-3 բալանոց մակարդակում՝ 5 բալանոց սանդղակով: