Կիևը հետ է կանչել Վրաստանում երկրի դեսպանին
Ուկրաինայի ԱԳՆ նոր ղեկավար Անդրեյ Սիբիգան հետ է կանչել Վրաստանում երկրի դեսպանին «դիվանագիտության իրողությունները լիովին չհասկանալու» պատճառով։
«Տեղեկացրել է արտաքին գործերի փոխնախարար Իրինա Բորովեցի պաշտոնանկության մասին, ինչպես նաեւ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի երկարաժամկետ գործուղման դադարեցման մասին (նրա կողմից պատերազմող պետության դիվանագիտության իրողությունները լիովին չհասկանալու մասին)», — գրել է նա Facebook-ի իր էջում։
Սիբիգիի խոսքով՝ գերատեսչությունը պետք է համապատասխանի պատերազմական վիճակում գտնվող երկրի իրողություններին, պետության դեսպանները «չեն կարող կտրված լինել իրականությունից»:
Դիվանագետն ընդգծել է, որ դեսպանը պետք է լինի «խաղացող մարզիչ, որը կենտրոնից հրահանգների չի սպասում, այլ նախաձեռնող է գործում, պատասխանատվություն է ստանձնում»:
Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը զբաղեցնում է Միխայիլ Խարիշինը:
Սիբիգան արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի սեպտեմբերի 5-ին։ Նա նախկինում եղել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ և նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ։ Նրանից առաջ ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Դմիտրի Կուլեբան։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկն ընդունելի է Բաքվի համար․ Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար։ Այս մասին հայտարարե...
Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարի էլեկտարական մեքենաներ է գնել․ «Հետք»
Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։...
Իրանը ՌԴ-ին զգուշացնում է Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Իրանի նոր բարեփոխիչ կառավարությունը Ռուսաստանին զգուշացրել է սահմանային վեճում Ադրբեջանի կողմից չլինել և այս համատեքստու...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հա...