ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնարավոր չէ բոլոր պրոբլեմները լուծել միանգամից․ Նիկոլ Փաշինյանի առաջարկը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ-ուղերձ՝ դիմելով հայրենակիցներին։ Նա առաջարկել է, որ բնակիչներն իրենց բնակավայրերի խնդիրները հավաքեն, ռեյտինգավորեն, ինչը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Բազմաթիվ բնակավայրերի բազմաթիվ պրոբլեմներ մեզ հաջողվել է լուծել: Տեսնելով, որ պրոբլեմները լուծվում են տարբեր բնակավայրերի մեր սիրելի հայրենակիցները իմ պաշտոնական կամ ոչ պաշտոնական այցելությունների ընթացքում իրենց բնակավայրերի բոլոր մնացած տասնյակ պրոբլեմները բարձրացնում են իմ առաջ: Բայց խնդիրն այն է, որ եթե մենք հիմա միանգամից ձեռնամուխ լինենք այդ բոլոր պրոբլեմների լուծմանը, մեծ է հավանականությունը, որ նրանցից որեւէ մեկը նորմալ չենք լուծի:
Ես առաջարկում եմ, որ բնակավայրերի բնակիչները հավաքվեն, քննարկեն, իրենց բնակավայրերի պրոբլեմները ռեյտինգավորեն՝ պրոբլեմ թիվ 1, պրոբլեմ թիվ 2, պրոբլեմ թիվ 3, մնացած 4-րդ, 5-րդ պրոբլեմները թողնելով մի կողմ: Նրանք հնարավորություն կունենան հանդիպելու կառավարության ներկայացուցիչներին եւ ինձ՝ մեր առջեւ խնդիրները դնելով այս ռեյտինգավորված տրամաբանությամբ:
Դա մեզ հնրավորություն կտա բնակավայրի հետագա պրոբլեմների լուծումը շարունակել այս ռեյտինգավորված տրամաբանությամբ, ինչը մեզ կազմակերպչական շատ մեծ ներդաշնակություն կտա պետական ինստիտուտների, համայնքի եւ համայնքի բնակիչների միջեւ: Սա է իմ առաջարկը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարեց կինը սպառնում և անպատվում է նախարարին
ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մոտեցած կինը սպառնաց նրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի են վերածել Ստեփանակերտն ադրբեջանցիները
Համացանցում կադրեր են տարածվել Արցախից, մասնավորապես մաքրությամբ հայտնի Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչ վիճակում է...