ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանն իր երեխաներին է զոհել Արցախում․ Սիմոնյան
«ՀՀ իշխանությունն Արցախի համար արել է այնքան, որքան չի արել որևէ իշխանություն, որից հետո տեղի է ունեցել դավադիր պատերազմ։ Այդ պատերազմի կազմակերպիչներն ու դրդողները բոլորին հայտնի են, և մեղադրել իշխանություններին, որ մինչև վերջ պայքարել է Արցախի համար, մինչև վերջ պատերազմ է մղել և արել է ամեն ինչ, տեղին չէ՝ առնվազն 2021թ. ընտրություններից հետո, երբ ՀՀ քաղաքացիները գնացին և իրենց գնահատականը տվին»,- լրագրողների հետ ճեպացրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը նաև նշել է, որ Հայաստանն այլընտրանք է առաջարկել ԼՂ իշխանություններին. «Հայաստանն իր այլընտրանքն առաջարկել է, իր երեխաներին է զոհել այնտեղ, իր ժողովրդի, պետության բյուջեից կտրել է և ամեն ինչով ապահովել ԼՂ գոյությունը՝ աշխատավարձ, կոմունալ վճարումներ, բանակ։ Այդ ամենն ապահովվել է ՀՀ կողմից»։
Նա նաև հարց է տվել. «Բա ինչի՞ համար էինք մենք կռվում, զոհվում։ Չե՞ք հասկանում, որ նպատակը եղել է ՀՀ վրա հարձակվելն ու այն գրավել, ոչնչացնելը։ Դուք հասկանո՞ւմ եք»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարեց կինը սպառնում և անպատվում է նախարարին
ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մոտեցած կինը սպառնաց նրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի են վերածել Ստեփանակերտն ադրբեջանցիները
Համացանցում կադրեր են տարածվել Արցախից, մասնավորապես մաքրությամբ հայտնի Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչ վիճակում է...