Սրբազանը մնալու է փողոցում ու շատ երկար շրջելու է, մեծ հաճույք եմ ստանում․ ԱԺ նախագահ
Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է, ես շնորհակալ եմ այսօրվա ընդդիմությանն իրենց գոյության, իրենց աշխատանքի համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ եթե իրենք հնարեին, թե որը կլիներ իրենց համար ամենահարմար ընդդիմությունը, դժվար թե ավելի լավ ընդդիմություն լիներ։
Դիտարկմանը՝ կարո՞ղ է ինքն է հնարել, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կհամաձայնեին, որ մենք իրենց հնարեինք»։
Հարցին՝ իսկ Բագրատ Սրբազա՞նը, նա ընդգծեց․ «Վա՜յ, վա՜յ, ես մի այլ կարգի վայելում եմ այն ամենը, ինչը տեղի է ունենում։ Բագրատ Սրբազանը մնալու է փողոցում ու շատ երկար շրջելու է։ Չգիտեմ՝ ինչով է ավարտվելու, բայց ես մեծ հաճույք եմ ստանում»։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկն ընդունելի է Բաքվի համար․ Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար։ Այս մասին հայտարարե...
Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարի էլեկտարական մեքենաներ է գնել․ «Հետք»
Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
Իրանը ՌԴ-ին զգուշացնում է Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Իրանի նոր բարեփոխիչ կառավարությունը Ռուսաստանին զգուշացրել է սահմանային վեճում Ադրբեջանի կողմից չլինել և այս համատեքստու...