Որևէ ուժ չի կարող խզել Իրանի և ՀՀ-ի տարածքային կապը․ Գրիգորյանն՝ Իրանի դեսպանին
«Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահման է, և որևէ ուժ չի կարող այն խզել»։ Այս մասին, ինչպես հայտնում է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը, ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը:
Ըստ X-ում արված հրապարակման՝ նա ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման կապակցությամբ։
«Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահման է: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը», - ասել է նա:
Անվտանգության խորհրդի քարտուղարն, ընդգծել է, որ Հայաստանի տարածքում ցանկացած ապաշրջափակում լինելու է Հայաստանի ներքին ինստիտուտների և նրա ազգային ու տարածքային ինքնիշխանության վերահսկողությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկն ընդունելի է Բաքվի համար․ Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար։ Այս մասին հայտարարե...
Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարի էլեկտարական մեքենաներ է գնել․ «Հետք»
Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ Երևանի քաղաքապետարանից։...
Իրանը ՌԴ-ին զգուշացնում է Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Իրանի նոր բարեփոխիչ կառավարությունը Ռուսաստանին զգուշացրել է սահմանային վեճում Ադրբեջանի կողմից չլինել և այս համատեքստու...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հա...