Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի Զինված ուժերը սկսել են օգտագործել այսպես կոչված «վիշապ ԱԹՍ»–ներ

Gohar Vardanyan 896 դիտում

Ուկրաինայի Զինված ուժերը մարտական ​​գործողությունների ժամանակ սկսել են օգտագործել այսպես կոչված «վիշապ ԱԹՍ»–ներ, որոնք նետում են ալյումինի փոշու և երկաթի օքսիդի խառնուրդ (թերմիտի խառնուրդ), գրում է CNN-ը։


Ուկրաինացի զինվորականները հրապարակել են նման անօդաչու սարքերի կիրառման կադրեր։ Դրանք ցույց են տալիս ցածր թռչող անօդաչու թռչող սարքերը, որոնք կրակի հոսքեր են նետում՝ իրականում հալած մետաղ, նշում է CNN-ը: Անտառի վրա թռչող դրոնից այրվող մասնիկների ընկնելուց հետո հրդեհ է բռնկվում։


Թերմիտային խառնուրդի այրման ջերմաստիճանը 2200 աստիճան Ցելսիուս է։ Այն կարող է արագ այրել ոչ միայն ծառերը և այլ բուսականություն, այլև գրեթե ամեն ինչ, ներառյալ մետաղ:


Bild-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականները դեռ անցյալ տարի մտածում էին, թե ինչպես կարելի է թերմիտը օգտագործել անօդաչու սարքերի հետ միասին։ Ի վերջո, նրանք եկան այն եզրակացության, որ մոտ 500 գրամ թերմիտի խառնուրդ կարելի է կցել ստանդարտ FPV դրոնին։


Դրոնները կոչվում են «վիշապ», քանի որ դրանցից թափվող խառնուրդը հիշեցնում է վիշապի բերանից դուրս եկող բոցը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250