ՌԴ-ն և Իրանը համապարփակ պայմանագիր կստորագրե՞ն
Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել հոկտեմբերին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում կամ ավելի ուշ նախագահների առանձին հանդիպման ժամանակ, փաստաթղթի մշակումն ավարտված է:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։«Մենք այդ հարցի շուրջ զրուցել ենք ռուս գործընկերների հետ: Առաջին գաղափարն, իրոք, սա է,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյո՞ք պայմանագիրը ստորագրվել ԲՐԻԿՍ-ի Կազանի գագաթնաժողովում։Նրա խոսքով՝ այդ գագաթնաժողովը մասշտաբային միջոցառում է։
«Հրավիրված են բազմաթիվ երկրների առաջնորդներ։ Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կլինի հյուրընկալող կողմը, իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջին այցը կունենա ՌԴ: Մենք կարող ենք նաև հետաձգել այդ փաստաթղթի ստորագրումն առանձին հանդիպման ժամանակ կամ Թեհրանում, կամ Մոսկվայում։ Դրանով հիմա զբաղվում են, երկու տարբերակ է դիտարկվում։ Մինչ օրս որոշում չի կայացվել։ Առաջին տարբերակը փաստաթղթի ստորագրումն է Կազանի գագաթնաժողովի շրջանակներում։ Երկրորդ տարբերակը առանձին հանդիպման ժամանակ է»,-ասել է դեսպանը։Դեսպանը նաև ընդգծել է, որ երկրների միջև մեծ պայմանագրի մշակման գործընթացն ավարտված է:
«Մենք փաստացի վերջնականացրել ենք այն, ներպետական ընթացակարգեր են անցնում։ Փաստաթուղթը պատրաստվում է ստորագրման»,-հավելել է Ջալալին։ ԲՐԻԿՍ գագաթնաժողովը Կազանում տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը։
Նմանատիպ հոդվածներ
«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է. Իրանը դեմ է
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտնել է, որ իսլ...
Ընդդիմադիր նոր ուժ է ձևավորվում. «Հրապարակ»
«Մինչ ընդդիմությունը քաղաքական թեժ աշուն է խոստանում և վստահեցնում, որ ակտիվ գործողություններ են վերսկսելու, տեղեկությու...
Արայիկ Հարությունյանն ասել է՝ «կարող է մի օր արթնանաք ու տեսնեք՝ ես չկամ». ԱԺ նախագահը փակագծեր է բացում
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար անհասկանալի է, երբ ասում են՝ «Արցախ գոյություն չունի»։ «Հայաստանի պատասխանը...
Փաշինյանի հույսերը չեն արդարացվել. վարչապետը հանդիպել է օլիմպիականներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչնե...