Այն, ինչ տեղի ունեցավ հատեց կարմիր գիծը․ Ալիև
Բաքուն կվերացնի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) առանձին պատգամավորների՝ Ադրբեջան մուտքի արգելքը ԵԽԽՎ-ում երկրի պատվիրակության լիազորությունների վերականգնումից հետո: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով իտալական Չեռնոբյոյում կայացած միջազգային համաժողովում:
«Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա հունվարին (երբ ԵԽԽՎ - ում չերկարաձգեցին Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները), հատեց կարմիր գիծը։ Անցյալ տարի մենք լիովին վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ Դրանից ընդամենը մի քանի ամիս անց ԵԽԽՎ-ն որոշում կայացրեց զրկել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից։ Այսինքն՝ մեր նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, քանի որ մենք վերականգնել ենք սեփական ինքնիշխանությունը», - ասել Է նա։
Նրա խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վավերացմանը դեմ քվեարկած ԵԽԽՎ անդամների նկատմամբ որոշումը «համարժեք էր»:
«Մեր որոշումը պատասխանն էր։ Եթե նրանք փոխեն իրենց որոշումը և վերականգնեն մեր իրավունքը, ապա այդ, այսպես կոչված, էմբարգոն կհանվի։ Մեր պատվիրակությունը պետք է վերադառնա, և այդ ժամանակ արգելքը կհանվի», - հավելել է պետության ղեկավարը։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին երկրի պատվիրակությունը դադարեցրել էր աշխատանքը ԵԽԽՎ-ում՝ ի նշան նրա լիազորությունները վիճարկելու փորձերի դեմ բողոքի։ Այս քայլը ձեռնարկվել է այն ֆոնին, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշում է կայացվել չվավերացնել երկրի պատվիրակության լիազորությունները։ Որպես հիմք նշվել է այն, որ Ադրբեջանը կազմակերպության ներկայացուցիչներին չի հրավիրել՝ դիտարկելու փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքը: Բացի այդ, Բաքվին մեղադրել են ընդդիմությանը հետապնդելու և արցախահայության իրավունքները խախտելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ՌԴ-ին զգուշացնում է Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Իրանի նոր բարեփոխիչ կառավարությունը Ռուսաստանին զգուշացրել է սահմանային վեճում Ադրբեջանի կողմից չլինել և այս համատեքստու...
Արարատ Միրզոյանը ճանաչել է իրեն ծեծողին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե իրեն ծանոթ են իր դեմ «մահափորձի» գործով ա...
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են․ ՔՊ պատգամավոր
Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են, որովհետեւ իրենք արձագանքում են լրագրողների՝ Հայաստանի կողմից սպառազինությու...