ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ իրավապահները ոչնչացրել են շուրջ 38 տոննա կանեփ
«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն ավարտվել է օգոստոսի 31-ին: Ամենամյա այդ միջոցառումն անցկացվում է բույսերի աճման և զարգացման շրջանում։
ՆԳՆ հաղորդմամբ, շուրջ մեկ ամիս տևած միջոցառումը համակարգել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը: Միջոցառման նպատակը Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող նյութերի, ինչպես նաև վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումն է, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը:
Միջոցառմանը մասնակցել են ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները։
Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է շուրջ 38 տոննա կանեփի և 21 կիլոգրամ կակաչի վայրի աճած զանգված: Բացի այդ, միջոցառման շրջանակում իրականացված զննությունների և խուզարկությունների արդյունքում 76 տնամերձ հողամասերից հայտնաբերվել է կանեփի մոտ երեք հազար բույս։
Արձանգրվել է հանցագործության 215 դեպք, որոնցով ապօրինի շրջանառությունից առգրավվել են ավելի քան 21 կգ մարիխուանա, 49 կգ կանեփ, 62 գրամ ափիոն, մոտ 22 դեզոմորֆին, 4 կգ-ից ավելի մեթամֆետամին, 21,5 մլ մեթադոն, մոտ 13 գրամ հաշիշի յուղ, 65 գրամ սփայս և տարբեր տեսակի հոգեմետ 52 դեղահաբ։
Միջոցառման ընթացքում, թմրամիջոցների հայտնաբերմանը զուգահեռ, հայտնաբերվել կամ բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանություն է հանձնվել տարբեր տեսակի զենք և զինամթերք` 6 ինքնաձիգ, 11 նռնակ, նռնակի 12 պայթուցիչ, 29 պահունակ, 7 ատրճանակ, 13 հրացան, 3 պայթուցիչ, և տարբեր տրամաչափերի 4975 փամփուշտ։
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ՀՀ և այլ երկրների քրեական օրենսգրքերի տարբեր հովածների հատկանիշներով հետախուզվող 103 անձ։
Թեև ավարտվել է «Կանեփ-կակաչ-2024» միջոցառումը, սակայն ոստիկանությունը չի պատրաստվում թուլացնել ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տեմպերը։ Հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։Ha
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցումներից մեկը՝ անձրևից հետո
Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցումում անձրևաջուրը լցվել է «Երևան սիթի» առևտրի կենտրոնը:Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցու...
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել 2 երեխայի մահվան ելքով ավտովթարից
2024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու Զանգակատան հատվածում ճանապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկաթուղային վթարի հետևանքով երկու մարդ է մահացել. Վրաստան
Թբիլիսիի Դիդուբե-Ավչալա հատվածում երկաթուղային վթարի հետևանքով երկու երկաթուղային է մահացել: Այս մասին հաղորդագրություն...
18+ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը գլուխը դուրս հանել այրվող շենքի պատուհանից, որպեսզի չխեղդվի. ՌԴ
Սարասափելի կադրեր Մոսկվայի շինհրապարակում բռնկված հրդեհից. տղամարդը գլուխը դուրս հանել պատուհանից, որպեսզի չխեղդվի...