Ուկրաինայից անդրադարձել են Պուտինին Մոնղոլիայում չձերբակալելուն
Ուկրաինայի իշխանությունները քննադատել են Մոնղոլիայի կառավարությանը՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ։ Մասնավորապես, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Գեորգի Տիխին ասել է, որ Մոնղոլիան օգնում է Պուտինին խուսափել արդարադատությունից։ Այս մասին գրում է Bild թերթը:
«Մոնղոլիայի կառավարության կողմից Պուտինի նկատմամբ ՄՔԴ-ի պարտադիր ձերբակալման հրամանը չկատարելը ծանր հարված է Միջազգային քրեական դատարանին և միջազգային քրեական իրավունքի համակարգին: Մոնղոլիան թույլ տվեց մեղադրյալ հանցագործին փախչել արդարադատությունից՝ դրանով իսկ կիսելով նրա ռազմական հանցագործությունների պատասխանատվությունը: Մենք կհամագործակցենք գործընկերների հետ՝ երաշխավորելու, որ դա հետևանքներ կունենա Ուլան Բատորի համար», - ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Վլադիմիր Պուտինը նախորդ գիշեր մեկնել էր Մոնղոլիա՝ մասնակցելու Ճապոնիայի դեմ խորհրդային և մոնղոլական զինված ուժերի հաղթանակի 85-ամյակի տոնակատարություններին։ Պուտինը վայրէջք է կատարել Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում։ Սա նրա առաջին ուղևորությունն է 2023 թվականից ի վեր մի երկիր, որը ստորագրել է Հռոմի ստատուտը և ընդունում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը։ 2023 թվականի մարտին ՄՔԴ-ն Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Սակայն Պուտինին կալանավորելու փոխարեն Մոնղոլիայում նրան դիմավորել են պատվո պահակախմբով։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
ՀՀ-ն հայտարարեց՝ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է․ Լավրով
ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այն պետք է հաստատվ...
Կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում․ Առուշանյան
Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում։ Այս մասին այսօր...