Մոնղոլիայից նշում են Պուտինին չձերբակալելու պատճառը
Մոնղոլիայի իշխանությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Միջազգային քրեական դատարանի հրամանով կալանավորելու մերժումը բացատրել են էներգետիկ կախվածությամբ: Այս մասին հայտնում է Politico-ն։
Մոնղոլիայի կառավարության աղբյուրը պատմել է, որ Ռուսաստանից էներգետիկ մատակարարումները վճռորոշ են երկրի տնտեսության համար:
Նա հիշեցրել է, որ Ուլան Բատորը նավթամթերքի 95 տոկոսը եւ էլեկտրաէներգիայի ավելի քան 20 տոկոսը ներմուծում Է հարեւան երկրներից, եւ այդ մատակարարումները կարեւոր են բնակչության գոյության ապահովման համար:
Բացի այդ, կառավարության ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Մոնղոլիան միշտ չեզոքության քաղաքականություն է վարում բոլոր դիվանագիտական հարաբերություններում:
Բանակցությունների ընթացքում Պուտինը նշել է, որ ներկայումս Մոսկվայի և Ուլան Բատորի միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
Կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում․ Առուշանյան
Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում։ Այս մասին այսօր...
Արարատ Միրզոյանը ճանաչել է իրեն ծեծողին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե իրեն ծանոթ են իր դեմ «մահափորձի» գործով ա...
ՀՀ-ն հայտարարեց՝ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է․ Լավրով
ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...