Իսրայելը չի պատրաստվում զորքերը դուրս բերել Գազա-Եգիպտոս սահմանային գոտուց․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ հրադադարի գործարքի դիմաց չի պատրաստվում զորքերը դուրս բերել Գազայի հատված-Եգիպտոս սահմանային գոտուց: Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ «Ֆիլադելֆիական միջանցքի» նկատմամբ վերահսկողությունը կենսական նշանակություն ունի ՀԱՄԱՍ-ին հաղթելու տեսանկյունից:
Նա տեղեկացրել է, որ այդ տարածքում շարժմանը պատկանող տասնյակ թունելներ են հայտնաբերվել, որոնցով Գազայի հատված զենք և տեխնիկա է տեղափոխվել:
«ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ մենք պետք է այնտեղ չլինենք, իսկ ես պնդում եմ, որ մենք պե՛տք է այնտեղ լինենք»,- շեշտել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որ Նեթանյահուն բավականաչափ ջանքեր չի գործադրում պատանդների վերադարձի գործարքի ուղղությամբ:
«Հարկավոր է ՀԱՄԱՍ-ի վրա ճնշում գործադրել, այլ ոչ Իսրայելի», - ասել է վարչապետը, հավելել՝ չի հավատում, որ Ջո Բայդենը կամ ցանկացած մեկը, որը լուրջ է տրամադրված խաղաղության հասնելու հարցում, կխնդրի Իսրայելին ավելի շատ զիջումների գնալ: Նեթանյահուն հայտարարել է՝ Գազայի հատվածում պատերազմը կավարտվի, երբ ՀԱՄԱՍ-ը վտարվի այդ տարածքից:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այն պետք է հաստատվ...
Կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում․ Առուշանյան
Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում։ Այս մասին այսօր...
ՀՀ-ն հայտարարեց՝ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է․ Լավրով
ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...