ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ արտահանված ելակը խնդիրներ է ունեցել. Պապոյան
Հայաստանից Ռուսաստան արտահանված սննդամթերքի հետ կապված բոլոր խնդիրներով, հարցերով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարբերաբար ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի գործընկերների հետ։ 2 օր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանից Ռուսաստան արտահանված ելակի մեջ հայտնաբերված վտանգավոր պեստիցիդի թեմայով զրուցել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի և Ռոսսելխոզնադզորի ղեկավարի հետ։
Այս մասին Պապոյանը հայտարարեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
«Մեր հեռախոսազրույցի ընթացքում բոլոր խնդիրները մենք բարձրաձայնել ենք։ Բոլոր այդ հարցերն աշխատանքային են։ Այո, եղել է բեռնատար, որի մեջ եղել է ելակ, որը խնդիրներ է ունեցել։ Մենք այժմ նոր լաբորատորիա ենք Բագրատաշենում հավատարմագրել , որը երեկ, օրինակ, մի բեռնատար դեղձ չի թողել, որ գնա ՌԴ։ Հիմա, որ այդ լաբորատորիան չլիներ, այդ մի բեռնատար դեղձը հասնելու էր, օրինակ, Կրասնոդար և հետ գար։ Այսինքն` մենք ինքներս այլևս թույլ չենք տա, որ օրինակ այդ ելակը հասնի ՌԴ»,–ասաց Պապոյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչ այսօր ես Փաշինյանին չեմ հանդիպել, և որևէ հարց չենք քննարկել. Շահրամանյան
«Մինչ այսօր ես Փաշինյանին չեմ հանդիպել, և որևէ հարց չենք քննարկել»,- ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: Հիշեցնեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շահրամամյանը` Արցախի լուծարման մասին` Հենց սկզբից մենք իմացել ենք, որ այդ փաստաթուղթը հակաօրինական է
«Հենց սկզբից մենք իմացել ենք, որ այդ փաստաթուղթը հակաօրինական է»,- ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: Հիշեցնենք,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է «Հերացի» ավագ դպրոց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է «Հերացի» ավագ դպրոցի նորակառույց շենք։ Համապատասխան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը
Սեպտեմբերի 1-ին Պրահայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Globsec համաժողովի շրջանակներում անցկացվող...