Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Մինսկի խմբի թեմային
Ադրբեջանի ԱԳՆ-ն մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն անդրադարձել է Մինսկի խմբի թեմային ու նշել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն «երակենդանացնելու Երևանի փորձերը ցույց են տալիս Բաքվի դեմ թաքնված օրակարգի առկայությունը»։
«Հայկական կողմի փորձերը՝ ուղղված վերականգնելու Մինսկի խումբը, որը անցյալի մասունք է, ցույց են տալիս, որ նա ունի թաքնված օրակարգ Ադրբեջանի դեմ»,- նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ում խոսքերը մեջբերված են ԱԳՆ կայքում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելու որոշման կայացումը հնարավոր է համարում միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համատեքստում, այսինքն, երբ խաղաղությունը կայացած փաստ լինի:
«Խաղաղության համատեքստում մենք կարծում ենք, որ հնարավոր է նման որոշում կայացնել: Եվ, երբ խաղաղությունը կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը, իրոք, կարող է հարցեր առաջացնել: Խնդիրը ժամկետի մասին է: Իմ տրամաբանությամբ՝ որևէ գործում պետք է չէ կառքը ձիուց առաջ դնել»,-ասել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև:Տարածքային կառավարման և ենթակառ...
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է ար...
Բաքուն հակադարձում է Փաշինյանին
«Հայաստանի վարչապետի՝ հարաբերությունների կարգավորմանը հակասող հայտարարությունները ափսոսանք են առաջացնում», - քիչ առաջ հա...
Արցախի թեմի առաջնորդը հանդես է եկել հայտարարությամբ
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը սեպտեմբերի 2-ին նախ կայցելի Եռաբլուր՝ իր խոնարհումը բեր...