Որսագողության դեպք Սյունիքում. էլեկտրահարման եղանակով որսացել են 200 կարմրախայտ
Ոստիկանության աշխատակիցները որսագողության դեպք են բացահայտել:
Օգոստոսի 29-ին, ժամը 7.50-ին, Վայոց ձորի մարզի պարեկները Երևան-Մեղրի ճանապարհի 108-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-212140» մակնիշի մեքենան:
Մեքենայի սրահի տեսանելի հատվածում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ, պարեկները նկատել են կարմրախայտ տեսակի ձկներ և ձուկ որսալու համար նախատեսված էլեկտրական սարք: Գառնի գյուղի բնակիչ վարորդը դիմել է փախուստի, իսկ համագյուղացի ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Բաժնում նրանք հայտնել են, որ մեքենայում գտնվող 200 կարմրախայտը էլեկտրահարման եղանակով որսացել են Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրով հոսող գետից:
Գառնի գյուղի բնակիչ 40-ամյա և 54-ամյա տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 36-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը եզրափակչում է
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է իր ելույթները Աբու Դաբիի միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացն...
Այս տարի Սևանա լճի մակարդակը ամենաքիչն է նվազել. նոր տվյալներ
Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճի մակարդակի իջեցման վերջին 15 տարիների ամենափոքր արժեքը դիտվել է 2024 թվականին...
Գոռ Խաչատրյանը՝ վազող թիրախ ձևի Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի հաղթող
Գոռ Խաչատրյանը վազող թիրախ ձևի Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի անհատական պայքարում ճանաչվել է հաղթո...
Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկանների փոխչեմպիոն
Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի Շա...