Թրամփը Ցուկերբերգին խոստացել է ցմահ ազատազրկում
ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից պետության ղեկավարի թեկնածու Դոնալդ Թրամփն իր նոր գրքում Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգին խոստացել է ցմահ ազատազրկում։ Այս մասին հայտնում է Politico-ն։
«Մենք ուշադիր հետևում ենք նրան, և եթե այս անգամ նա ինչ-որ անօրինական բան անի, ապա իր կյանքի մնացած մասը կանցկացնի բանտում, ինչպես մյուսները, ովքեր կխաբեն 2024 թվականի նախագահական ընտրություններում», - հայտարարել է ամերիկացի նախկին առաջնորդը:
Թրամփը պատմել է, որ Ցուկերբերգն իր դեմ դավադրություն է պատրաստել 2020 թվականի ընտրությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ իրենց հանդիպման ժամանակ գործարարը «այնքան քաղցր էր, որքան կարող էր»՝ միևնույն ժամանակ դավադրություն կազմակերպելով քաղաքական գործչի դեմ:
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Ադրբեջանի համար ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Շվեդիայի պատվիրակության որոշումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության նախագահ, Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական...
Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն են հայտնել ՌԴ նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատ...