ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացին էլ պետք է 8000 դրամի ներկ առնի, հարևաններով փողոցի ցանապատները ներկեն. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի գոհացնում դպրոցների ու հասարակական շինությունների արտաքին տեսքի սպասարկումը։ Այդ մասին նա հայտարարեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ըստ նրա` բոլոր շենքերը պետք է լինեն գունեղ, սակայն դրանց հանդիսավոր բացումից մի քանի տարի անց գեղեցիկ տեսքը կորցնում են ու նույնիսկ սեյսմակայունության խնդիր է առաջանում։
«Այդ ամեն ինչը պետք է թարմացվի։ Դա սպասարկման շատ կարևոր մաս է։ Օրինակ` դպրոցի ցանկապատը չպետք է լինի ժանգոտ. եթե մի քանի տարի այն չներկվի, կդառնա ժանգոտ։ Հարյուրավոր դպրոցների ցանկապատներ այսօր ժանգոտ են. անցնում ենք կողքով, ասում ենք` հա, ինչ, բայց քաղաքացու ցանկապատն էլ չպետք է լինի ժանգոտ, քանի որ դա վերաբերմունք է արտաքին միջավայրի և բնակավայրի նկատմամբ»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա պատմեց, որ Իջևանում սուբվենցիոն մի ծրագրի շրջանակում դիտարկում էին կատարված աշխատանքը, սակայն նկատել են, որ կառավարության միջոցներով վերանորոգված ճանապարհի կողքի ցանկապատները խարխուլ վիճակում են։
«Եթե կառավարությունը վերոնորգման համար 800 մլն կամ 1 մլրդ ներդրում է անում, ապա կարծում եմ` քաղաքացին էլ պետք է 8000 դրամի ներդրում անի, ներկ առնի, հարևաններով կամ համայնքով որոշեն այդ փողոցի ցանապատները ներկել այս նյութով ու այս գույնով»,– նշեց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եղբա՛յր, քո տան դիմացի ձյունը դու պետք է մաքրես, ո՞վ ուրիշ պետք ա մաքրի». Փաշինյան
«Եթե պետությունը մի քանի միլիոն ներդրում է կատարում և, օրինակ, ճանապարհ է կառուցում, ապա քաղաքացին էլ պետք է ներդրում ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ՀԷՑ–ի, «Վեոլիա Ջրի» «Գազպրոմ Արմենիայի» մասին
Էլեկտրաէներգիայի անջատումների և ջրային կառավարման հետ կապված խնդիրները շատ լուրջ են, բայց մեր մոտեցումը գիլիոտինային չէ,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը՝ Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 միջոցառմանն իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է լինելու ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ճակատագիրը. Auroranews-ի լրագրողի հարցը Փշինյանին
ՀԱՊԿ-ից դուրս գալու օր և ժամ չեմ կարող ասել, իսկ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հետ կապված մենք հարց չունենք...