Նիդեռլանդներում հայտարարել են, որ Ուկրաինա տեղափոխված F-16-երի կիրառման սահմանափակումներ չկան
Ուկրաինան կարող է Նիդեռլանդների կողմից փոխանցված F-16 կործանիչներն օգտագործել այնպես, ինչպես հարմար է գտնում, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքի նկատմամբ: Փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է երկրի զինված ուժերի հրամանատար գեներալ Օննո Էյհելսհեյմը։
«Մենք որևէ սահմանափակում չենք դրել F-16-երի օգտագործման կամ հեռահարության վրա», - ասել է նա։
Նա հավելել է, որ Ուկրաինան կարող է առանց սահմանափակումների օգտագործել Նիդեռլանդների տրամադրած ողջ սպառազինությունը՝ հումանիտար իրավունքի դրույթների և ռազմական գործողություններ վարելու կանոնների պահպանման պայմանով։
Էյհելսհեյմը չի հստակեցրել, թե Ամստերդամն արդեն քանի կործանիչ է տեղափոխել Կիև։ Ընդհանուր առմամբ, Նիդեռլանդները խոստացել է փոխանցել 24 ինքնաթիռ։
Հունիսին Կայսա Օլլոնգրենը, որն այն ժամանակ ղեկավարում էր Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը, հայտարարել էր, որ Ուկրաինան ինքն է որոշում, թե ինչպես օգտագործի այն զենքերը, որոնք իրեն փոխանցում է Ամստերդամը։ Նա հույս էր հայտնել, որ Նիդեռլանդների հաջորդ կառավարությունը կշարունակի աջակցել ՆԱՏՕ-ին և Ուկրաինային։
Նիդեռլանդները և Դանիան գլխավորում են «F-16» կոալիցիան, որի շրջանակներում անցկացվում է ուկրաինացի օդաչուների վերապատրաստում։ Նաև երկու երկրները հայտարարել են Ուկրաինային F-16 ինքնաթիռներ տրամադրելու իրենց մտադրության մասին։
F-16-ն ամերիկյան չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ թեթև կործանիչ է, որը շահագործվում է 1978 թվականից։ Այն ակտիվորեն օգտագործվել է Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի գործողության և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ուժերին սպասվում է «ծանր ճակատամարտ» . Քոհեն
Ուկրաինան մտադիր է որոշ ժամանակով պահել Կուրսկի շրջանի այն տարածքները, որոնք օգոստոսի սկզբին սկսված ռազմական գործողությա...
Այս ուղղությամբ իրավիճակը ներկայումս ամենաբարդն է. Ուկրաինայի ԶՈւ հրամանատար
Պոկրովսկու ուղղությամբ «մարտերը բացառիկ ծանր են»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ հրամանատար Ալեքսանդր Սիրսկի...
ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել նոր բնակավայրեր
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական բանակն ազատագրել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստելմախո...
ԱՄՆ-ից կարծում են. Պուտինը, ամենայն հավանականությամբ, հակահարձակում կսկսի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, հակահարձակում կսկսի՝ փորձելու հետ գրավել Կուրսկի շրջանում...