Ֆրանսիայի իշխանությունները չէին կարող ձերբակալել Դուրովին՝ առանց Բայդենի համաձայնության․ Կարլսոն
Ֆրանսիայի իշխանությունները չէին կարող ձերբակալել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին՝ առանց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համաձայնության։ Նման կարծիք է հայտնել լրագրող Թաքեր Կարլսոնը։
«Սա մեծ քայլ է, շատ դժվար է կողմնակի դիտորդի համար, ով իմ նման գիտելիք չունի, հավատալ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող էր կամ կաներ դա առանց Բայդենի վարչակազմի աջակցության կամ գոնե համաձայնության», - ասել է նա իր X-ի էջում հրապարակված տեսանյութում:
Հիշեցնենք՝ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը 5 մլն եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել։ Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։ Նրան կասկածում են Telegram հարթակի կառավարման հարցում անգործության համար՝ կապված դրա միջոցով իրականացվող ֆինանսական և կիբեռհանցագործությունների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Ադրբեջանի համար ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Շվեդիայի պատվիրակության որոշումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության նախագահ, Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական...
Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն են հայտնել ՌԴ նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատ...