Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Պավել Դուրովին քաղաքացիություն տրամադրելուն
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նկատառումներ ունի Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի՝ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու ընթացակարգի վերաբերյալ, պնդում է Le Monde-ը։
Հրապարակման համաձայն՝ Telegram-ի հիմնադրի խնդրանքը քննարկելիս ԱԳՆ պատասխանատու ծառայությունը համարել է, թե «ականավոր քաղաքացուն» անձնագիր տրամադրելու դեպքում պայմանները չեն պահպանվում։
Նշվել է, որ նա հաստատել է ֆրանսերենի իմացությունը, բայց նաև պետք է ցույց տար, որ օգնում է մեծացնել «Ֆրանսիայի ազդեցությունը»։
Հրապարակման մեջ նշվում է, որ Դուրովն ու Մակրոնը հանդիպել են մի քանի անգամ։ Միաժամանակ Մակրոնի շրջապատը թերթին ասել է, որ եղել է ընդամենը «մեկ-երկու» հանդիպում։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի արձագանքել Դուրովի քաղաքացիության վերաբերյալ Le Monde-ի հարցմանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային պողոտայում դիմակավորված ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնում
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում մայրաքաղաքում՝ ինչպես Կենտր...
ԱՄՆ-ն չի ճանաչում Թայվանի անկախությունը և հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին. Սալիվան
ԱՄՆ-ն չի ճանաչում Թայվանի անկախությունը և հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգ...
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իսրայելական ՀԿ–ի դեմ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի պատճառով
Չորեքշաբթի Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցուցակում ներառել է իսրայելական ոչ կառավարական կազմակերպության և մեկ անձի՝...
Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան պատրաստվում են էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել․ փաստաբան
Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան ՀՀ կառավարությունը պատրաստվում է էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել: Այս մաս...