Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան պատրաստվում են էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել․ փաստաբան
Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան ՀՀ կառավարությունը պատրաստվում է էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել:
Այս մասին Արմլուրին տված հարցազրույցում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Բողոքարկել ենք առգրավվման գործողությունը։ Դատախազը մեզ պատասխանել է, որ որքան էլ մեր բողոքը հիմնավոր լինի, որքան էլ մենք ճիշտ լինեք, ինքը այդ ավտոմեքենան վերադարձնելու հանձնարարություն չի կարող տալ, որովհետև իր քննիչից մեկ այլ քննիչ եկել և ամտոմեքենան առգրավվել է։
Այսինքն քննիչից քննիչը առգրավել է ավտոմքենան։ Սա գործնականում չհանդիպած մի դեպք է, որը որ իրականում աբսուրդային է։
Ստացել եմ քննիչի կողմից առգրավվման որոշումը։ Անյտեղ նշված է, որ նախաձեռնված է քրեական վարույթ այն փաստով, որ նախագահին սպասարկող ավտոմեքենան Ստեփանակերտից տեղափոխվել է Երևան և Արցախ Հանրապետության պաշտոնատար անձինք պարտավորորթյուն կրելով այդ ավտոմեքենան հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը չեն հանձնել, այլ շարունակել են շահագործել։
Այս պահանջի համար ոչ մի իրավական հիմք չկա։ Սա ոչ Պաշտպանության նախարարության մեքենա է, ոչ էլ ՀՀ-ի միջոցներով ձեռք բերված մեքենա»,-նշել է նա։
«Կապ եմ հաստատել Արցախի նախագահի հետ և իմացել, որ դեռևս ամսիներ առաջ Արցախի նախագահը ցանկով բոլոր մեքենաների պետհամարանիշները նշելով ՀՀ կառավարությանը տեղեկացրել է՝ ինչ տրանսպորտային միջոցներ են Արցախին պատկանող տեղափոխվել ՀՀ և առաջարկել է քննարկել՝ ինչ ճակատագրի պիտի արժանանան այդ մեքենաները։ Այդ գրությանը ոչ մեկ չի պատասխանել»,-նշել է նա։
Փաստաբանը նաև հավելել է, որ Սամվել Շահրամանյանի մեքենան Կառավարությունը պատրաստվում է աճուրդի հանել։
«Փաստաբանական գործունեության արդյուքնում և որոշակի հարցադրումների համատեքստում պարզում եմ նաև, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է բոլոր առգրավված ավտոմեքենաները էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել։
Քրեական վարույթ է նախաձեռնվել, ոչ մեկին մեղադրանք չկա առաջադրված, իրենք պատրասվտում են էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել»,- ավելացրել է նա։
Հիշեցնենք՝ հունիսի 21-ին ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին Երևանում Արցախի Հանրապետության հատուկ ներկայացուցչության երկաթյա դարպասը, ներխուժել ներս և առգրավել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային պողոտայում դիմակավորված ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնում
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում մայրաքաղաքում՝ ինչպես Կենտր...
ԱՄՆ-ն չի ճանաչում Թայվանի անկախությունը և հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին. Սալիվան
ԱՄՆ-ն չի ճանաչում Թայվանի անկախությունը և հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգ...
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իսրայելական ՀԿ–ի դեմ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի պատճառով
Չորեքշաբթի Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցուցակում ներառել է իսրայելական ոչ կառավարական կազմակերպության և մեկ...
Առուշ Առուշանյանը երկու տարբերակ ունի․ «Հրապարակ»
Իրավական առումով անգրագետ պաշտոնյաներ ունենք: Դատարանն Առուշ Առուշանյանին 5 տարով զրկել է պետական պաշտոն զբաղեցնելու իրա...