Վրաստանի մի քանի խոշոր ընդդիմադիր կուսակցություններ թաքցնում են իրենց ֆինանսավորման աղբյուրները․ Կուպրաշվիլի
Վրաստանի մի քանի խոշոր ընդդիմադիր կուսակցություններ մասամբ կամ ամբողջությամբ թաքցնում են իրենց ֆինանսավորման աղբյուրները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին։
«Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ քաղաքական կուսակցությունները, մասնավորապես՝ «Եվրոպական Վրաստան. շարժում հանուն ազատության», «Այո Եվրոպային. Աղմաշենեբելի ռազմավարություն», «Ազգային շարժում»... մասնակի կամ ամբողջությամբ չեն բացահայտում ֆինանսավորումը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կուպրաշվիլին։
Բյուրոյի ղեկավարն առաջարկել է, որ ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական քարոզարշավը կարող է ֆինանսավորվել օտարերկրյա դոնորների կողմից։
«Նման սխեմայով քաղաքական գործընթացի ֆինանսավորումը վտանգ է ներկայացնում արդար ընտրական գործընթացի համար»,- ասել է Կուպրաշվիլին։
Նմանատիպ հոդվածներ
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից, նա հավելված է մտել Փարիզում մեսենջերի հիմնադիր Պավել...
Զելենսկին Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու պլան ունի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբերին պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թ...