Ուկրաինան չի երկարաձգի իր տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագիրը․ Զելենսկի
Կիևը մտադիր չէ երկարաձգել «Գազպրոմի» հետ ռուսական գազի տարանցման պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսաստանի հետ պայմանագիրը ոչ ոք չի երկարաձգելու, դրան վերջակետ է դրված», - ասել է նա:
Զելենսկին, միևնույն ժամանակ հավելել է, որ Ուկրաինան Եվրամիության (ԵՄ) հետ համատեղ որոշում կկայացնի իր տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերաբերյալ: Նա հստակեցրել է, որ խոսքը այլ ընկերություններից գազի տարանցման մասին է։
Bloomberg գործակալությունն էլ հայտնել է, որ Եվրոպական պահեստարաններում գազի պաշարները կարող են չբավարարել ձմռանը չնախատեսված հանգամանքների, դրանց թվում՝ կտրուկ ցրտի կամ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների դադարեցման դեպքում:
Նշվում է, որ Եվրոպայում գազապահեստարաններն արդեն գրեթե 90%-ով լցված են՝ նախատեսված ժամկետից ավելի քան երկու ամիս առաջ։ Եվ այս պահուստները պետք է բավարար լինեն, բայց միայն այն դեպքում, եթե «ինչ-որ անկանխատեսելի բան տեղի ունենա»,-պարզաբանում է Bloomberg-ը:
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից, նա հավելված է մտել Փարիզում մեսենջերի հիմնադիր Պավել...
Զելենսկին Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու պլան ունի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբերին պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թ...