Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն անհնարին են․ Նարիշկին
Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն անհնարին են։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն Կուրսկի մարզի ուղղությամբ ուկրաինական հարձակումից հետո Կիևի հետ բանակցություններ կազմակերպելն այլևս անհնարին է, Նարիշկինը նշել է՝ «ես լիովին համաձայն եմ այդ տեսակետի հետ»։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի ձեռնարկած ահաբեկչական արկածախնդրությունից հետո նրանց հետ որևէ բանակցություններ վարելն անթույլատրելի է», - նշել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը:
Նմանատիպ հոդվածներ
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից, նա հավելված է մտել Փարիզում մեսենջերի հիմնադիր Պավել...
Զելենսկին Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու պլան ունի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբերին պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թ...