Փորձագետը խոսել է Դուրովի ձերբակալության հետևանքների մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո մի քանի օր է, ինչ հավելվածի օգտատերերի շրջանում քննարկումներ են, մարդիկ ջնջում են իրենց հաղորդագրություններն ու անգամ օգտահաշիվները:
Ի՞նչ սպասել Դուրովի ձերբակալությունից, արդյո՞ք իմաստ ունի ջնջել հաղորդագրությունները կամ դրանք ջնջելով մարդիկ ապահովության զգացում կարո՞ղ են ունենալ․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։
«Telegram-ն արդեն վտանգներ ունի, և կապ չունի՝ Դուրովը ձերբակալված է, թե՝ ոչ։ Խնդիրը նրանում է, որ մարդիկ «օդից գիտեն», որ Telegram–ը շատ անվտանգ է, բայց տեղյակ չեն, որ լուրջ գաղտնագրում միանում է միայն այն դեպքում, երբ մարդիկ միացնում են գաղտնի չատերը, իսկ մնացած դեպքերում, հիմնականում գաղտնագրումը թույլ չի տալիս կողքից գաղտնալսել, օրինակ՝ հատուկ ծառայություններին»,– ասել է Մարտիրոսյանը։
Իհարկե, հատուկ ծառայությունները չեն կարող գաղտնալսել, բայց, ըստ Մարտիրոսյանի, Telegram–ը կարող է մուտք ունենալ չատերին։ Ձերբակալության հետևանքը կարող է լինել այն, որ ինչ–որ երկրներ ավելի հեշտ կկարողանան ստանալ Telegram–ի տվյալներ։
«Որքան էլ մարդիկ ջնջեն չատերը, նրանք ջնջնում են այդ սարքից, բայց ոչ Telegram–ի սերվերներից։ Իսկ գաղտնի չատերը, ինչքան գիտեմ՝ ոչ»,– ասել է մասնագետը։
Նմանատիպ հոդվածներ
ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամ գումարի չափով
ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամ գումարի չափով. այս մասին տեղեկացանք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով...
ՀՀ-ից ՌԴ արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել. Mash
Հայաստանից ՌԴ ուղարկված 4 տոննա ելակի մեջ հայտնաբերվել է բազմաթիվ երկրներում արգելված վտանգավոր թունաքիմիկատ՝ տեբուկոնազ...
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվողը չի ընդունում, որ արարքը «խուլիգանություն» է․ փաստաբան
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվա...
Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթերի հաճախականությունն ավելացել է
Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթերի հաճախականությունն ավելացել է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Սյունիքի մարզպե...