Լուկաշենկոն չի դատապարտում Ֆրանսիայի իշխանությունների գործողությունները Դուրովի դեմ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի դատապարտում Ֆրանսիայի իշխանությունների գործողությունները Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի դեմ։
«Մենք դա տեսանք երեկ Ֆրանսիայում, ավելի լավ է: Եվ ես նրանց չեմ մեղադրում։ Ճիշտ են անում։ Դուրովներ եք, թե դուրովներ չեք... Եթե մեղավոր եք, գնացեք պատասխանեք»,- նշել է Լուկաշենկոն:
«Այդ դեպքում ինչո՞ւ պահանջներ ներկայացնել մեր դեմ, երբ մենք սկսում ենք պաշտպանվել՝ օգտագործելով նույն մեթոդները, ինչ նրանք անում են», - հարցրել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ իր զրույցի մասին, որում քննարկվել են իրավիճակը Բելառուսում և մարդու իրավունքների հարգման հետ կապված խնդիրները Եվրոպայում, այդ թվում՝ Ֆրանսիայում, հատկապես՝ «դեղին ժիլետների» ակցիաները դաժանաբար ճնշելու ժամանակ: Լուկաշենկոյի խոսքով՝ ապագա ուսուցիչները պետք է հասկանան արևմտյան ժողովրդավարության էությունը և դա սովորեցնեն դպրոցականներին:
Նմանատիպ հոդվածներ
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից, նա հավելված է մտել Փարիզում մեսենջերի հիմնադիր Պավել...
Զելենսկին Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու պլան ունի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբերին պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թ...