Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին մնացած խոչընդոտն է. Ամիրբեկով
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մշակումը մոտ է ավարտին, սակայն «մենք պետք է վստահ լինենք, որ դա հարատև խաղաղություն է լինելու»։
Այս մասին հարավկորեական Korea Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ կրկնելով Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին Բաքվի նախապայմանը։
«Խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին մնացած խոչընդոտը Ադրբեջանի տարածքի հանդեպ Հայաստանի սահմանադրական պահանջն է։ Երբ այս հարցը լուծվի, մենք կարող ենք առաջ շարժվել», - նշել է նա։
Ամիրբեկովը նաև բացառել է Երևանի և Բաքվի միջև միջնորդների մասնակցությամբ բանակցությունների կազմակերպումը. «Մենք չենք ակնկալում, որ որևէ միջազգային կազմակերպություն կամ երրորդ կողմ ուղղակի դերակատարություն կարող է ունենալ, խաղաղության ճանապարհին երկու պետություններին աջակցելուց բացի»։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
Շոյգուն հայտարարությամբ է հանդես եկել
Հավաքական Արևմուտքը, փորձելով թուլացնել ռուս ժողովրդի միասնությունը, մեծացնում է տեղեկատվական ճնշումն: Այս մասին ասել է...
ՊՆ նախարարը պահանջում է շտապ զենք ուղարկել Կուրսկ և Բելգորոդ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը խնդրել է Գլխավոր շտաբին և պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին...
ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչո...