Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Telegram-ի հիմնադրին ինչ-որ մեկի խորհրդով․ Լավրով
Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ինչ-որ մեկի խորհրդով՝ ցանկանալով գաղտնագրման կոդերին հասանելիություն ստանալ։ Դա ապացուցում է, որ մեսենջերն «իսկապես պաշտպանված է», հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է այդ հարթակի օգտագործմանը, այն շատ հարմար է, իսկապես պաշտպանված է։ Համենայն դեպս, եթե ինչ-որ մեկը դրանում կասկածներ ուներ, հիմա, երբ Դուրովին ակնհայտորեն ինչ-որ մեկի խորհրդով բռնել են և սպառնում են ահեղ պատժով՝ ակնկալելով, հավանաբար, ինչ-որ կերպ գաղտնագրման կոդերին հասանելիություն ստանալ, հիմա դա արդեն ապացուցված է ֆրանսիացիների գործողություններով, որ Telegram-ը իսկապես հուսալի և ճանաչված ցանց է»,- ասել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից, նա հավելված է մտել Փարիզում մեսենջերի հիմնադիր Պավել...
Զելենսկին Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու պլան ունի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբերին պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թ...