Ամիրբեկովը կրկին նշել է՝ խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին մնացած խոչընդոտը
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մշակումը մոտ է ավարտին, սակայն «մենք պետք է վստահ լինենք, որ դա հարատև խաղաղություն է լինելու»։ Այս մասին հարավկորեական Korea Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նա կրկնել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին Բաքվի նախապայմանը։
«Խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին մնացած խոչընդոտը Ադրբեջանի տարածքի հանդեպ Հայաստանի սահմանադրական պահանջն է։ Երբ այս հարցը լուծվի, մենք կարող ենք առաջ շարժվել», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հայաստանի իշխանությունը Սահմանադրության փոփոխությունը համարում է իր ներքին հարցը, իսկ այն փոխելու Բաքվի պահանջները որակում անընդունելի:
Ամիրբեկովը նաև բացառել է Երևանի և Բաքվի միջև միջնորդների մասնակցությամբ բանակցությունների կազմակերպումը։
«Մենք չենք ակնկալում, որ որևէ միջազգային կազմակերպություն կամ երրորդ կողմ ուղղակի դերակատարություն կարող է ունենալ, խաղաղության ճանապարհին երկու պետություններին աջակցելուց բացի»,-նշել է նա։
Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնացը նաև նշել է, որ Բաքուն ակնկալում է Հարավային Կորեայի աջակցությունը ականազերծման գործում։
Նմանատիպ հոդվածներ
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից, նա հավելված է մտել Փարիզում մեսենջերի հիմնադիր Պավել...
Զելենսկին Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու պլան ունի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբերին պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թ...