ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը վաղը կայցելի Կուրսկի ԱԷԿ
Օգոստոսի 27-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին կայցելի Կուրսկի ատոմակայան՝ անձամբ գնահատելու կայանի իրավիճակը։ Նրա խոսքերը մեջբերում է գործակալության մամուլի ծառայությունը, գրում է RTVI–ը:
ՄԱԳԱՏԷ-ի համար բոլոր ատոմակայանների անվտանգությունն ու հուսալիությունը գլխավոր և հիմնարար խնդիրն է, ընդգծում է Գրոսսին։ Նա նշել է, որ ուշադիր հետևում է Կուրսկի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ կապված կայանի մոտ «նոր իրադարձությունների և ռազմական ակտիվության մակարդակի բարձրացման հետ»։
«Միջուկային օբյեկտների անվտանգությունն ու հուսալիությունը ոչ մի դեպքում չպետք է վտանգի ենթարկվեն: Սա զարգացող իրավիճակ է, և չափազանց կարևոր է, որ վաղը, երբ ես ժամանեմ կայան, ես անձամբ տեսնեմ իրավիճակը և քննարկեմ հետագա գործողությունների պայմանները, որոնք կարող են պահանջվել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային անվտանգության և հուսալիության վիճակը գնահատելու համար», - բացատրել է Գրոսսին:
Ուկրաինայի ԶՈւ-ի ներխուժումը Կուրսկի մարզ սկսվել է օգոստոսի 6-ին։ Երկու օր անց՝ օգոստոսի 8-ին, Ռոսատոմը հայտնել է, որ Կուրսկի ատոմակայանում հայտնաբերվել են խոցված հրթիռների բեկորներ։ Պետական կորպորացիայի տվյալներով՝ հրթիռների մասերը հայտնաբերվել են ռադիոակտիվ թափոնների վերամշակման համալիրի տարածքում։ Օգոստոսի 9-ին Կուրչատովում, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը, անջատվել է տրանսֆորմատորային ենթակայանը։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկը չի ստացել Կիևի խնդրանքը՝ զորքերը դուրս բերելու Ուկրաինայի սահմանից. Բելառուսի ԱԳՆ
Ուկրաինան պաշտոնապես չի դիմել Բելառուսի իշխանություններին՝ զորքերը սահմանից դուրս բերելու խնդրանքով, ասել է Բելառուսի ար...
Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի բանավեճը վտանգված է խոսափողի շուրջ տարաձայնությունների պատճառով
2024 թվականի սեպտեմբերի 10-ին նախատեսված բանավեճը Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի միջև վտանգված է խոսափողի կանոնների շուրջ...
Իրանը կընտրի իր պատասխանը ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը՝ անկախ տարածաշրջանում իր դաշնակիցներից
Իրանի իշխանությունները կորոշեն, թե ինչ պատասխան տան Իսրայելին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանո...
Տնօրենների թափուր տեղերի համար իրականացվող մրցույթները ցույց են տալիս, որ կարողությունների զարգացման լուրջ խնդիր ունենք. ԿԳՄՍ նախարար
Դպրոցի բովանդակային կառավարումը նոր պահանջներ է դնում հավակնորդների առջև։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարա...