Պատահարներ

Ուկրաինական հարվածից ոչնչացված լաստանավի անձնակազմի 17 անդամներ փրկվել են

Ուկրաինական հարվածից ոչնչացված լաստանավի անձնակազմի 17 անդամներ փրկվել են

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ  Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակման ենթարկված  լաստանավի անձնակազմի 17 անդամներին հնարավոր է եղել փրկել:


«Ներկայումս փրկվել են անձնակազմի 17 անդամները, մնացածներին փրկելու գործողությունը շարունակվում է, դեռևս անհրաժեշտ է փրկել ևս 2 մարդու: Ես շնորհակալ եմ արտակարգ հատուկ ծառայություններին որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու համար», - գրել է Կոնդրատևը իր թելեգրամյան ալիքում:


Իր հերթին, ՌԴ ԱԻՆ–ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ շարունակվում է ևս 2 մարդու որոնողական աշխատանքները:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250