ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արման Բաբաջանյանն իր համախոհների հետ լոլիկ, կարտոֆիլ ու ձու է նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ
«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր թիմակիցների հետ ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ է նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ։
Բաբաջանյանի խոսքով՝ իրենք այդ ակցիայով հայ ժողովրդի հավաքական կարծիքն են արտահայտում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարության վերաբերյալ, երբ վերջինս ասել էր, թե «հայերը ոչ մեկին պետք չեն, բացի իրենցից»։
Բաբաջանյանն ընթերցեց մի քանի ուժերի համատեղ հայտարարություն և ՀՀ ԱԳՆ-ից պահանջեց գերատեսչություն կանչել Բելառուսի դեսպանին։ Հայտարարության մեջ ՀՀ իշխանություններին կոչ է արվում խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ, մինչև լուկաշենկոյի պաշտոնանկությունը և արտաքսել դեսպանին և մյուս դիվանագետներին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՃՏՊ Արտաշատ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում. բախվել են 5 ավտոմեքենա. կան տուժածներ
Օգոստոսի 21-ին, ժամը 16:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
18+ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վոլգոգրադի թիվ 19 գաղութում արմատականները պատանդներ են վերցրել. կան վիրավորներ
ՌԴ Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութում արմատականները պատանդներ են վերցրել, կա զոհ եւ տուժածներ: Ըստ նախական տվյալների...
Հրազդանի կիրճում օրերս տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելիս նոր վթար է տեղի ունեցել. Փաստինֆո
Հրազդանի կիրճում օրերս տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելիս նոր վթար է տեղի ունեցել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց «...
Ինչ իրավիճակ է այս պահին Հրազդանի կիրճում. նոր մանրամասներ
Երևանի Հրազդանի կիրճում այսօր վթարվել էր հսկայական կոյուղատար խողովակը։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն Հայկ Կոստան...