Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել` Պակիստանում և հնդկական Քաշմիրում
Երեքշաբթի վաղ առավոտյան 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Պակիստանում և Հնդկաստանի Քաշմիր նահանգում՝ խուճապ առաջացնելով տեղի բնակիչների շրջանում, հայտնում է Associated Press-ը։ Ըստ պաշտոնատար անձանց՝ այս պահին ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քաշմիրի հարավ-արևմուտքում։ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների խորությունը կազմել է 20 կիլոմետր։
Ցնցումները զգացվել են Պակիստանի մեծ մասում, ներառյալ Իսլամաբադը, արևելյան Փենջաբի որոշ հատվածներ և Աֆղանստանին սահմանակից հյուսիս-արևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգները: