ՌԴ ԱԳՆ հայտարարություն է տարածել նոր հարձակման վերաբերյալ
Կիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին, անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի կողմից նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ատոմակայանի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է հանգեցնել լայնածավալ տեխնածին աղետի Եվրոպայում»,-ասվում է մեկնաբանության մեջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Կիևի նման գործողությունները ոչ միայն ուղղակի սպառնալիք են ստեղծում ատոմակայանների համար, այլև խաթարում են միջուկային անվտանգության և ֆիզիկական միջուկային անվտանգության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի դրույթները, որոնք ձևակերպվել են գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի կողմից 2022 թվականին։
«Մի շարք տարածաշրջանների և ընդհանուր առմամբ միջազգային հանրության ահաբեկման և նրանց նկատմամբ ահաբեկչության փորձերը պետք է վճռականորեն կանխվեն համատեղ ջանքերով»,-հայտարարել է Զախարովան
Նմանատիպ հոդվածներ
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
Ռուսաստանի ԱԳՆ-ը «խիստ բողոք» է հայտնել Մոսկվայում Իտալիայի դեսպանին
Ռուսաստանի ԱԳՆ-ը «խիստ բողոք» է հայտնել Մոսկվայում Իտալիայի դեսպան Սեսիլիա Պիչոնիին։ Պատճառը իտալական Rai 1 հեռուստաալիք...
Զապորոժիեի ատոմակայանում ԱԹՍ-ի հարվածից հետո իրավիճակը վատթարանում է. ՄԱԳԱՏԷ
Միջուկային անվտանգության իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանում (ZNPP) վատթարանում է այն բանից հետո, երբ այսօր անօդաչու թռչո...
ՀՀ քաղաքացիների անձնական մեքենաներով այցը Իրան կհեշտանա
2024 թ. օգոստոսի 14-ին ԻԻՀ զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև ստորագրվել է համագոր...