Բլինքենը կմեկնի Իսրայել. Axios
Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի կժամանի Իսրայել և երկուշաբթի կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Նրանք նշում են, որ Բլինքենի այցը տեղի կունենա Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին, որոնք վերջին երկու օրերին ընթանում են Դոհայում։ Իսրայելում այս բանակցություններն անվանում են Գազայում հակամարտությունը դադարեցնելու համաձայնության գալու վերջին հնարավորություն։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը կպնդի, որ Իսրայելի վարչապետը համաձայնի հրադադարի համաձայնագրին արմատական ՀԱՄԱՍ խմբավորման հետ։
Ինչպես հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրներ, Բլինքենն այս ուղևորության շրջանակներում կարող է այցելել նաև Կահիրե և Դոհա։