ԱՄՆ-ի և ՌԴ-ի քաղաքացիություն ունեցող Քսենիա Կարելինան դատապարտվեց 12 տարվա ազատազրկման
Սվերդլովսկի մարզային դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել ԱՄՆ և Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող Քսենիա Կարելինային՝ նրան մեղավոր ճանաչելով «պետական դավաճանության» հոդվածով։
Լոս-Անջելեսի 33-ամյա բնակչուհին ձերբակալվել էր այս տարվա հունվարին Եկատերինբուրգում՝ խուլիգանության մեղադրանքով։ Հետագայում նրան ներկայացված մեղադրանքը վերաորակավորվել էր։ Ռուսաստանյան դատախազությունը Կարելինային մեղադրում է ուկրաինական բանակի համար նվիրատվություններ հավաքագրելու մեջ։
Մեղադրող կողմի պնդմամբ՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրը Կարելինան իր ամերիկյան հաշվեհամարից 50 դոլար է փոխանցել ուկրաինական հիմնադրամներից մեկին։ Այս նվիրատվությունը ռուսաստանցի ուժայինները որակում են որպես «Ուկրաինայի Զինված ուժերի ֆինանսավորում»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է այս պահին Հրազդանի կիրճում. նոր մանրամասներ
Երևանի Հրազդանի կիրճում այսօր վթարվել էր հսկայական կոյուղատար խողովակը։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն Հայկ Կոստան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՃՏՊ Արտաշատ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում. բախվել են 5 ավտոմեքենա. կան տուժածներ
Օգոստոսի 21-ին, ժամը 16:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Հրազդանի կիրճում օրերս տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելիս նոր վթար է տեղի ունեցել. Փաստինֆո
Հրազդանի կիրճում օրերս տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելիս նոր վթար է տեղի ունեցել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասաց «...
Գիշերային ժամերին միակողմանի փակ են լինելու Բաբաջանյան փողոցի տարբեր հատվածներ
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 23:00-ից մինչ...