Սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանի ներքին գործն է. ԱԳՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կրկնել է իր ղեկավարի այն հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կքնվի։ Նա նաև ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանդրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը:
Ալիևի ներկայացուցչի այս հայտարարության վերաբերյալ Factor.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Հարցմանն արտգործնախարարությունից պատասխանել են, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը Կուրսկի մարզ ուկրաինական ուժերի ներխուժումն անվանել է «իսկական երկընտրանք Պուտինի համար»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի մարզ՝ իրավիճակն...
«COP 29»-ին ընդառաջ՝ Բաքուն հնարավոր է՝ իր իմիջի համար ազատ արձակի որոշ հայ գերիների․ Սահակյան
«COP 29» միջոցառման անցկացումը Բաքվում չի կարող լեգիտիմ լինել, քանի դեռ հայ-ադրբեջանական փոխհարաբերություններին վերաբերո...
Սերժ Սարգսյանի եղբայրը չի ներկայացել դատախազություն, քանի որ երկրում չէ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամները այսօր չեն ներկայացել ՀՀ գլխավոր...
ԱՄՆ-ը հանել Է Սաուդյան Արաբիային մի շարք սպառազինությունների վաճառքի արգելքը, շուտով ռումբեր կմատակարարեն. WSJ
ԱՄՆ-ը հանել է Սաուդյան Արաբիային մի շարք սպառազինությունների վաճառքի արգելքը, հաղորդում է Wall Street Journal-ը: Առաջիկա...