ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Հերացի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածների վերաբերյալ

Առողջապահության նախարարությունը Aurora news-ին թարմ տեղեկություն է հայտնել երեկ առավոտյան Հերացի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածների վերաբերյալ:


Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության:

9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:



Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:


Պարզվել է, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։



Պատահարներ