Իրանը հուսով է, որ պատասխանը կլինի ժամանակին
Իրանի իշխանությունները հուսով են, որ Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանը ժամանակին կլինի և չի ազդի Գազայի հատվածում հրադադարի բանակցությունների վրա։ Այս մասին ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
Տեքստում նշվում է․ «Մենք ունենք ինքնապաշտպանության օրինական իրավունք, մի հարց, որը բացարձակապես կապ չունի Գազայի հրադադարի հետ: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ մեր պատասխանը կլինի ժամանակին և կիրականացվի այնպես, որ չխոչընդոտի պոտենցիալ զինադադարին»:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իրանի առաջնահերթությունը «Գազայում տևական զինադադարի հաստատումն է», և ՀԱՄԱՍ-ի կողմից ընդունված ցանկացած համաձայնագիր կճանաչվի Իրանի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
Մոսկվան խորապես ցնցված է կատարվածից․ Զախարովա
Ռուսական կողմը Իսրայելին կոչ է անում ձեռնպահ մնալ Գազայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից։ Այս մասին գրել է...
Բաքվում անհանգիստ են Փեզեշքիանի` Ադրբեջանում իսրայելական կայաններին հարվածելու առաջարկի մասին հոդվածից
Ադրբեջանական APA գործակալությունը նշել է Բաքվի անհանգստության մասին բրիտանական The Telegraph պարբերականի հոդվածից, որում...
Մեդվեդևը սպառնացել է, որ ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Բեռլինի կենտրոնում
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տարածքում գերմանական ռազմական տեխնիկայի օգտագործման մասին...