Բաքվում անհանգիստ են Փեզեշքիանի` Ադրբեջանում իսրայելական կայաններին հարվածելու առաջարկի մասին հոդվածից
Ադրբեջանական APA գործակալությունը նշել է Բաքվի անհանգստության մասին բրիտանական The Telegraph պարբերականի հոդվածից, որում Փեզեշքիանն առաջարկել է հարվածել իսրայելական կայաններին Ադրբեջանում։
Ադրբեջանական կողմն առհասարակ կարծում է, որ դա ֆեյք է և ապատեղեկատվություն։
Նշվում է, որ այս հավաստիացումները, որոնք հնչել են Իրանի նոր նախագահ Փեզեշքիանի անունից, իհարկե, որոշ անհանգստությամբ են ընդունվել Ադրբեջանում։ Սակայն ինչպես տեղեկացրել են լրատվամիջոցին պաշտոնական աբյուրներն Ադրբեջանում, երկրի կառավարական շրջանակներում կարծում են, որ այդ հայտարարությունը, որը տարածվել է Իրանի նախագահի անունից, ֆեյք է։
«Որոշ շրջանակներ սկսել են անհանգստանալ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ եւ ցանկանում են խափանել այդ գործընթացը։ Այն ֆոնին, որ Իրանի նոր նախագահն ադրբեջանցի է եւ ջերմորեն է վերաբերվում Ադրբեջանին, կարող է լինել այն բանի հետեւանքը, որ Իրանի ներսում եւ նրա սահմաններից դուրս կան ուժեր, որոնք ցանկանում են խափանել այդ հարաբերությունները։ Լավ կլիներ, եթե իրանական կողմն արձագանքեր այդ հավաստիացումներին, հերքեր դրանք եւ վերջ դներ կասկածներին»,- տեղեկացրել են լրատվամիջոցի աղբյուրներն Ադրբեջանի իշխանական մարմիններում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ բրիտանական պարբերականը գրել էր, որ իրանցի գեներալները պնդում են, որ Թել Ավիվին ուղիղ հարված հասցվի, բայց նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է հարվածել իսրայելական գաղտնի կայաններին Իրանի հարեւան երկրներում։