Հզոր երկրաշարժի վտшնգի պատճառով Ճապոնիայի վարչապետը չեղարկել է այցը Կենտրոնական Ասիա
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չեղարկել է ուրբաթ Կենտրոնական Ասիա այցը. պատճառն աննախադեպ նախազգուշացումն է առ այն, որ Խաղաղ օվկիանոսի ափամերձ գոտում խոշոր երկրաշարժի վտանգը սովորականից բարձր է: Այս մասին գրում է Reuters-ը:
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հինգշաբթի հրապարակել է իր առաջին նախազգուշացումը երկրի Խաղաղ օվկիանոսի ափին հզոր երկրաշարժի վտանգի մասին. դրան նախորդել էր 7,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը հարավ-արևմտյան Կյուսյու կղզում:
«Ես որոշել եմ մոտակա շաբաթ մնալ երկրում՝ համոզվելու համար, որ մեր նախապատրաստություններն ու հաղորդակցությունները կարգին են: Կարծում եմ՝ մարդիկ անհանգստանալու են դրա համար: Հետևաբար, ես որոշել եմ չեղարկել իմ ծրագրած այցը Կենտրոնական Ասիա և Մոնղոլիա», - ասել էր Կիսիդան մամուլի ասուլիսում:
Նշենք, որ այցը Ղազախստան, Ուզբեկստան և Մոնղոլիա ի սկզբանե նախատեսված էր ուրբաթից երկուշաբթի:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
Բաքվում անհանգիստ են Փեզեշքիանի` Ադրբեջանում իսրայելական կայաններին հարվածելու առաջարկի մասին հոդվածից
Ադրբեջանական APA գործակալությունը նշել է Բաքվի անհանգստության մասին բրիտանական The Telegraph պարբերականի հոդվածից, որում...
Մեդվեդևը սպառնացել է, որ ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Բեռլինի կենտրոնում
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տարածքում գերմանական ռազմական տեխնիկայի օգտագործման մասին...
Թուրքիայի արտգործնախարարը ողջ աշխարհին կոչ է արել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ողջ աշխարհին միանալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայց...