ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը հետաքրքրված է Իսրայելի հետ գործարքով մինչև Իրանի հարձակումը. ԶԼՄ
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարը շահագրգռվածություն է հայտնել Իսրայելի հետ հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ գործարքի հասնելու հարցում՝ նախքան Իրանի հետ իրավիճակի սրումը: Այս մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ հեռուստաալիքը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի աղբյուրներին։
Սինվարը ուղերձ է հղել ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին, որոնք գտնվում են Գազայի հատվածից դուրս: Դրանում նա Պաղեստինյան շարժմանը կոչ է արել իսրայելական կողմի հետ պայմանավորվել անկլավում ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ նախքան Իրանի և Լիբանանյան «Հեզբոլլահի» կողմից Իսրայելի վրա հնարավոր հարձակումը:
Նշվում է՝ շարժման նոր առաջնորդը լավ հարաբերություններ չունի Թեհրանի հետ, բացի այդ, նա լուրջ ճնշման է բախվում ՀԱՄԱՍ-ի ռազմական ղեկավարության կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Թուրքիայի արտգործնախարարը ողջ աշխարհին կոչ է արել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ողջ աշխարհին միանալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայց...
ԱՄՆ-ն կօգտվի դրանից նոր համաշխարհային պատերազմ սկսելու համար. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքում հակամարտությունն օգտագոր...