Բանգլադեշի նախկին վարչապետ Հասինայի որդին պատմել է իր մոր՝ տուն վերադառնալու ծրագրերի մասին
Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինան ապաստան չի փնտրի այլ երկրներում և կվերադառնա հայրենիք, երբ ժամանակավոր կառավարությունը որոշի երկրում ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտնել է նրա որդին՝ Սաջիբ Վազեդ Ջոյը, փոխանցում է The Times of India թերթը։
Նրա խոսքով՝ մայրը քաղաքական ապաստան խնդրելու մտադրություն չունի։
«Նա այժմ Հնդկաստանում է: Նա կվերադառնա Բանգլադեշ, հենց որ ժամանակավոր կառավարությունը որոշի երկրում ընտրություններ անցկացնել»,- ասել է քաղաքական գործչի որդին։
Նա շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին «այսքան կարճ ժամանակում մոր կյանքը փրկելու համար»։
Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին Շեյխ Հասինան հրաժարական տվեց և հեռացավ Բանգլադեշից։ Նույն օրը նա թռավ Հնդկաստան: Ինչպես հայտնում է The Free Press Journal-ի հնդկական հրատարակությունը, նախկին վարչապետը ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից, սակայն բրիտանական իշխանությունների արձագանքի բացակայության պատճառով նա դիտարկել է Բելառուսում, Քաթարում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում և Ֆինլանդիայում ապաստան տալու տարբերակները։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
Մեդվեդևը սպառնացել է, որ ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Բեռլինի կենտրոնում
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տարածքում գերմանական ռազմական տեխնիկայի օգտագործման մասին...
Թուրքիայի արտգործնախարարը ողջ աշխարհին կոչ է արել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ողջ աշխարհին միանալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայց...
ԱՄՆ-ն կօգտվի դրանից նոր համաշխարհային պատերազմ սկսելու համար. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն կարող է Մերձավոր Արևելքում հակամարտությունն օգտագոր...