ԱՄՆ-ը, Կատարը և Եգիպտոսը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել
ԱՄՆ, Կատարի և Եգիպտոսի իշխանություններն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել վերսկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի և շարժման գերեվարած պատանդների ազատ արձակման շուրջ։
Կողմերի համատեղ հայտարարության համաձայն՝ բանակցությունները կարող են անցկացվել օգոստոսի 15-ին՝ Դոհայում կամ Կահիրեում՝ լուծելու բոլոր բաց հարցերը և կյանքի կոչելու ձեռք բերված պայմանավորվածությունները:
Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի առաջնորդները պատրաստակամություն են հայտնել ներկայացնել հրադադարի համաձայնագրի վերջնական նախագիծը, որը հիմնված է Ջո Բայդենի առաջարկած և ՄԱԿ Անվտանգության խորհրդի աջակցությունը ստացած սկզբունքների վրա։
Հայտարարության մեջ ասվում է․ «Հետքայլի համար արդարացումների ժամանակը չէ: Սա վերաբերում է երկու կողմին էլ»։
Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ Իսրայելը օգոստոսի 15-ին պատվիրակություն կուղարկի Գազայի հատվածի հարցով բանակցությունների համար: Իսրայելական կողմը նշել է, որ հանդիպման վայրը դեռ պետք է համաձայնեցվի:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
Մեդվեդևը սպառնացել է, որ ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Բեռլինի կենտրոնում
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տարածքում գերմանական ռազմական տեխնիկայի օգտագործման մասին...
Թուրքիայի արտգործնախարարը ողջ աշխարհին կոչ է արել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ողջ աշխարհին միանալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայց...
Բրազիլիան սուգ է հայտարարել․ ՀՀ-ն ցավակցություն է հայտնել
Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո դա Սիլվան եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Վինհեդո քաղաքի մերձակայքում տեղի ունեցած...